Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս ամենը շատերի համար զզվելի է, բայց դե ժողովրդավարական համակարգ է․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նորմալ է վերաբերվում ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաներին։

«Զգացվում է՝ մարդիկ երկար պատրաստվել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը՝ ենթադրելով, որ ընդդիմությունը մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը և հավելեց, որ ինքը հետևում է տեղի ունեցող գործընթացներին։

«Մնում է իրենց իրավունքը իրականացնելու որոշակի դժգոհություն արտահայտելը օրինականության շրջանականերից դուրս չգա, որովհետև որոշ մարդականց մոտ ագրեսիվություն է նկատվում, որն այնթույլատրելի է»,- ասաց Վիգեն Խաչատրյանը և շեշտեց, որ նրանք իրավունք չունեն խանգարելու իրավապահ մարմիններին իրականացնելու իրենց պարտականությունները։

ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանրային աջակցություն չեն ստանում և այս ամենը «շատերի համար զզվելի է»։

«Մեծ հաշվով այս ամենը փորձ է թալանածը փրկելու, որովհետև չի ստացվելու։ Եվ մեր նպատակը հո միայն թալանածը հետ բերելը չի՞։ Մենք հիմա շատ լուրջ իրավիճակում ենք և այս ամենը խարխլում է պետության․․․փորձ է,  իհարկե չի ստացվի»,- ասաց Վիգեն Խաչատրյանը ու հավելեց, որ նրանք այլ պետության պատվեր են կատարում, այս ամենն իշխանությունը զավթելու համար է։

«Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ այդ չորս միավորները սպասարկել են ավազակախմբերի, և ինչ էլ անեն, այդ գնահատականից չեն խուսափելու»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։