Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծեծկռտուք ոստիկանների և ցուցարարների միջև (տեսանյութ)

Երևանի Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում հրմշտոց սկսվեց ակցիայի մասնակցիների և ոստիկանների միջև։

Ոսիկանները, բռնի ուժ կիրառելով, ցուցարարներին ստիպողաբար նստեցնում էին ոստիկանական ավտոբուսի մեջ։

Ոստիկանության աշխատակիցները ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկին ևս նստեցնում էին ավտոբուսի մեջ, բայց երբ տեղեկացրեցին, որ պատգամավոր է, բաց թողեցին։

Ոստիկանության զորքերը բերմա ենթարկեցին ակցիայի մի խումբ մասնակիցների։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։