Բացել լրահոսը Փակել լրահոսը
278777154_1084426289089728_6723670500383831160_n
A A
Հասարակություն

Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան

Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նա նշել է, որ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ

«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»: 

«Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե ես և թե պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում»,-նշել է նա։