Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rajola
A A
Սպորտ

Մխիթարյանի գործակալի մահվան լուրը հերքվել է

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մահվան լուրը հերքվել է։

Ինչպես տեղեկացնում է forzaroma կայքը, անվանի գործակալը քիչ առաջ գրառում է կատարել իր թվիթերյան էջում․«Չորս ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրում են, որ ես մահացել եմ։ Ես ի վիճակի եմ վերակենդանալու»։

Սան Ռաֆայելե հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Ալբերտո Զանգրիլիոն նույնպես հերքել է գործակալի մահվան լուրը։

«Ես զայրացած եմ, որ կեղծ լրագրողները շահարկում են կյանքի համար պայքարով մղող մարդու վիճակը»,- ասել է հիվանդանոցի բժիշկը։

Նշենք, որ Մինո Ռայոլան, որը թոքերի հետ կապված խնդիրներ ունի, այս տարվա հունվարին վիրահատության է ենթարկվել նույն հիվանդանոցում և առայսօր գտնվում է այնտեղ։