A
A
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց եզրափակիչ առաջին պարտիան
Աջակցիր «Ա1+»-ինՍենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության գլխավոր եզրափակիչ մրցախաղի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հայ շախմատիստը չնայած որակ շահեց միջնախաղում, սակայն մրցակիցն անցումային զինվորի օգնությամբ հակախաղ ձեռնարկեց: Արդյունքում, 52-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Այսօր կկայանա դասական շախմատի երկրորդ պարտիան: Եթե այն նույնպես ավարտվի ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվի թայ-բրեյքում (երկու բլից և «Արմագեդոն»):
Հավելենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 50 հազար դոլար պարգևավճար, իսկ պարտվողը` 35 հազար: