«Որտեղ գնում է, արյուն է այնտեղ»․ թեժ վիճակ, բերման ենթարկվածներ՝ կառավարության մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ երիտասարդների ուղեկցությամբ ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին կարմիր ներկով լի տարա, որն ըստ պատգամավորների՝ խորհրդանշում է Կառավարությունում նստած «անձի արյան ծարավը»։
«Իրենք իրենց հետևից արյան հետք են թողնում։ Որտեղ գնում է, արյուն է այնտեղ։ Իրենց ձեռքերը արյունոտ են։ Ու ամենավատն էն ա, որ դա մեր այրունն ա»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ նշելով․ «Երեկ ավտոմեքենայի տակ ընկած կինը, սիրելի եղբայրներ, կարող էր լինել ձեզանից յուրաքանչյուրի կինը։ Սիրելի հայրեր, կարող էր լինել ձեզնից յուրաքանչյուրի աղջիկը, կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամը»։
Ակցիայի մասնակիցներին մոտեցան Կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները և սկսեցին խոչընդոտել ասֆալտին կարմիր ներկով ձեռքեր նկարող մասնակիցներին։ Այնուհետև քաոտիկ իրադրություն սկսվեց։ Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավորներից մեկին։
Այնուհետև ակցիայի մասնակիցները կսկեցին վանկարկել՝ «Նի-կոլ մարդասպան, Նի-կոլ մարդասպան»։
Մանրամասները՝ տեսանյութում։