Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 27.04. (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտել է Ամերիկայի գավաթի եզրափակիչ

Լևոն Արոնյանը շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության սփոփիչ մրցաշարի եզրափակիչում 2,5:1,5 հաշվով հաղթել է Լեյնիեր Դոմինգեսին: Այդպիսով, մեր հայրենակիցը հանդես կգա գլխավոր եզրափակիչում, որտեղ կհանդիպի կանոնավոր խաղարկության հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Նրանք նախ կանցկացնեն դասական շախմատի երկու պարտիա: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Այնուհետև կողմերը կմրցեն արագ շախմատում: Այդ երկու մրցախաղերի արդյունքներով էլ կորոշվի գավաթակիրը:

Զուգահեռ անցկացվող կանանց խաղարկությունում հայազգի Տաթև Աբրահամյանը սփոփիչ եզրափակիչում 2:3 հաշվով զիջեց Ալիս Լիին և դուրս մնաց պայքարից: