Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները շրջափակել են ՀՅԴ երիտթևի շենքը և փորձել ձերբակալել ակցիայի մասնակիցներին․ Սաղաթելյան (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՅԴ երիտթևը ակցիա է իրականացրելԿոմիտաս պողոտայում, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և տեղեկացրել, որ ոստիկանները շրջափակել են Դաշնակցության երիտասարդության կենտրոնը։

«Ոստիկանները փորձել են երիտասարդներին ձերբակալել։ Տեղեկություններ կան, որ փորձ են անում  շենք ներխուժել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ իրենք այնտեղ են և թույլ չեն տալու նման բան։

Ըստ Սաղաթելյանի՝ ձերբակալություններով չեն կարող երիտասարդներին հետ պահել, իսկ ոստիկանությանը ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց դադարեցնել ապօրինի գործունեությունը։

«Միևնույն է՝ մենք գնալու ենք մինչև վերջ, որևէ բան չեք կարող անել, որևէ կերպ այս ոգին չի կոտրվելու։ Այդ խելագարի ապօրինի հրահանգները հերիք է կատարեք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։