Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pele 26.04.
A A
Սպորտ

Ֆուտբոլի արքա Պելեն ուշագրավ գրառում է կատարել

Ֆուտբոլի արքա Պելեն ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որի տակ ուշագրավ գրառում է կատարել

«Հանգիստ եմ, երբ իմ կողքին են կինս` Մարսիան, և մեր հավատարիմ բարեկամ Կակաուն: Բուժումը ծանր է ընթանում, սակայն նրանց սերը լավագույն դեղամիջոցն է: Ընտանիք, իմ հարազատ ընտանիք», - գրել է ֆուտբոլի արքան:

Նշենք, որ լեգենդար ֆուտբոլիստը վերջերս վիրահատության էր ենթարկվել և ընդամենը չորս օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Բժիշկները չարօրակ ուռուցք էին հայտնաբերել ուղիղ աղիքում, որը հեռացրել են: