Խոսքի ազատության վիճակը առաջին եռամսյակում հանդարտ է եղել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի առաջին եռամսյակում խոսքի ազատության վիճակը հանդարտ է եղել համեմատած մյուս ամիսների հետ։ Այս մասին այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ կրկնակի նվազել են ֆիզիկական բռնություններն ու ճնշումները։
«Այս ընթացքում ընդամենը մեկ ֆիզիկական բռնության դեպք ենք արձանագրել, և դա եղել է լրագրողին բերման ենթարկելը, երբ նա լուսաբանում էր բողոքի ակցիան»,- հայտարարեց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ իրենք հետևելու են իրադրաձությունների զարգացումներին և տեսնելու են, թե ինչ ելք է ունենալու գործը։
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել են յոթ դատական գործ՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների և դրանցից երկուսում հայցվորները պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ։
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի, սրան հակառակ՝ այս եռամսյակում աճել են տեղեկատվություն ստանալու խախտման դեպերը և սա խոսում է այն մասին, որ «լրագրողները շատ մեծ դժվարությամբ են ստանում տեղեկատվություն պատական մարմիններից»։
«Շատ հաճախ լրագրողը ցանկանում է պետական հաստատությունից ստանալ տեղեկատվություն և դա չունենալով՝ ավելի շատ է տուրք տալիս այլ աղբյուրներից ստացած տեղեկություններին, որոնք կարող են հստակ չլինել»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։