Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությունը մեկնարկել է պայքարի 2-րդ փուլը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ընդդիմությունը մեկնարկել է իր պայքարի երկրորդ փուլը»՝ Ազատություն հրապարակում նստացույցի ժամանակ նշեց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝ առաջին փուլում իրենք նպատակ էին դրել, որ մարդկանց արթնացնեն և ցույց տան, թե ինչ խնդիրների առջև է կանգնած հայրենիքը, և այդ խնդիրը 100 տոկոսով լուծել են։

Նստացույցին մասնակցում են նաև 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողի ծնողներ։ Նրանցից մեկը նշեց, որ այսօրվանից սկսում է հացադուլ և դա տևելու է մինչև մայիսի 8-ը, և եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի, ապա դիմելու է այլ քայլերի․ «Վերջին տարբերակ ես ինքնահրկիզվելու եմ Հանրապետության հրապարակում»։

Ցուցարարներից մեկը նշեց, որ  Նիկոլ Փաշինյանը  կատարում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված բոլոր պահանջները, ինչը իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական բոլոր ցույցերին․ «Ինքը առանց դիմադրելու ասում է՝ ես կատարում եմ Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 պահանջները»։

Մանրամասները՝ տեսանյութում։