Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona
A A
Սպորտ

«Բարսելոնան» 123 տարվա մեջ նոր հակառեկորդ է սահմանել

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր 123-ամյա պատմության մեջ նոր հակառեկորդ է սահմանել:

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձված խաղում կատալոնյան թիմը սեփական դաշտում 0:1 հաշվով անսպասելի զիջել է «Ռայո Վալյեկանոյին»: Այդպիսով, «Բարսելոնան» մեկ խաղաշրջանի ընթացքում առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել սեփական դաշտում: Մինչ այդ նա պարտվել էր «Կադիսին»` 0:1, իսկ Եվրոպայի լիգայում 2:3 հաշվով զիջել էր գերմանական «Այնտրախտին»:

Նախկինում էլ «Բարսելոնան» կրել էր երեք անընմեջ պարտություններ սեփական դաշտում, սակայն երկու մրցաշրջանների ընթացքում` 1997-98թթ վերջում և 1998-99թ մեկնարկում: