Բացել լրահոսը Փակել լրահոսը
279003033_290418813279022_7578776363989020209_n
A A
Պաշտոնական

ԲԴԽ անդամները քննարկում են դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ««Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդնում», «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսում», «ՀՀ դատական համակարգի վերանայումը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» և այլ թեմաների: Միջոցառմանը մասնակցում են նաև դատարանների նախագահներ և դատավորներ:

Բարձրագույն դատական խորհուրդ