Բացել լրահոսը Փակել լրահոսը
82ff95af24b81d96c44e53fd1892bcb4_l.thumb
A A
Հասարակություն

44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցրին հացադուլը

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն 5 օր է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ տեղեկացրել են հացադուլը դադարեցնելու մասին։

Վերջինների խոսքով՝ իրենց առջև դրված խնդիրը համարում են կատարված։

«Երեկ մենք նախաձեռնեցինք ստորագրահավաք, որ առարկայական արձանագրենք և մեկտեղենք այս բոլոր մտահոգ մարդկանց խոսքը։ Այս պահին ստորագրողների քանակը հասել է 2200-ի։ 2200 հոգի եկել և ասում է, որ ինքն այն կրտիկական զանգվածն է, որ եթե իր պահանջն Արցախի վերաբերյալ չլինի, ապա ինքը պատրաստ է գործողությունների»,- ասաց
Նվեր Կիրակոսյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը շարունակվելու է։

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը և հասարակությունը գիտակցում է, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և  պայքարել Արցախի փրկության համար։