Սա նվազագույնն էր, եթե ուզում ենք, որ Ռուսաստանը քրեական գործ հարուցի խաղաղապահների դեմ՝ Փառուխի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին բացահայտ ՌԴ-ի դեմ են Մեծ Բրիտանիան՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ի Ասիական դաշնակիցները, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա՝ այսպես ասած Միացյալ նահանգներ և նրա եվրոպական դաշնակիցները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը։
«Երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Փառուխ գյուղ՝ գիտեք՝ ինչ արձագանք եղավ մեր կառավարությունից։ Վարչապետը մի քանի անգամ խոսեց ՌԴ նախագահի հետ և պահանջեց, որ պետք է խաղաղապահների դեմ հետաքննություն սկսեն, նույնիսկ այդ մարդկանց ձերբակալեն՝ բանտ նստեցնեն։ Եվ Հայաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղը պաշտպանի այնպես՝ քաղաքական իմաստով, ինչպես ասենք Ուկրաինայից ստացած հարվածների պարագայում»,- նման դիտարկում արեց Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով միջազգային հանրության ակնկալիքներին, որի մասին խորհրդարանում հայտարարել էր ՀՀ վարչապետը։
«Հայաստանը բավականին չեզոք է։ Վերցնենք ՄԱԿ-ի ասամբլեայում չորս քվեարկություններ՝ այդ թվում վերջին քվեարկությունը, որտեղ ՌԴ-ին զրկեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամակցությունից՝ սրան ձեռնպահ կամ քվեարկությանը չմասնակցելն արդեն չեզոքություն է։
ՀԱՊԿ և ԵԱՏՄ պետություններից միայն Հայաստանն էր, որ քվեարկությանը չմասնակցեց և միակ քվեարկությունը, որ Հայաստանն արել է ի օգուտ ՌԴ-ի՝ Եվրոպայի խորհրդում է եղել»,- նշեց Բենիամին Պողոսյանը։