Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Կարծում եմ, ընդդիմությունը չունի Մոսկվայի աջակցությունը․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

«Եթե Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները մնան թղթի վրա, դա կարող է Հայաստանի համար անհետևանք մնալ։ Բայց եթե կյանքի կոչվեն, չեմ բացառում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, որովհետև դրանք կապված են ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստի հետ։ Մենք ակնհայտորեն խախտում ենք չեզոքությունը հօգուտ ՌԴ-ի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Մոսկվայում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությանը։

Բ․Նավասարդյանը նաև չի բացառում, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը  ԵՄ-ին՝ որպես միջնորդի, ավելի կշահագրգռի առաջ տանելու Ադրբեջանի օրակարգը։ Բայց եթե ՀՀ-ն ճիշտ դիվանագիտություն վարեր, ԵՄ-ն կարող էր չեզոքացնել Ադրբեջանի՝ ուժեղի դիրքերից հանդես գալու օրակարգը։ Մինչդեռ, ըստ Նավասարդյանի, մենք կարող է ԵՄ աջակցության կորուստներ ունենանք։

Անդրադառնալով Ազատության հրապարակում  կազմակերպած նստացույցին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ Բ․Նավասարդյանն ասում է, թե ընդդիմությունը կարող է հաջողել միայն մեկ դեպքում, եթե ստանա Մոսկվայի աջակցությունը։ «Բայց կարծում եմ չունի այդ աջակցությունը, քանի որ Մոսկվան լիովին բավարարված է նրանով, թե ինչպես են իշխանությունները կատարում իր ցանկությունները»,- եզրափակեց Բ․Նավասարդյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։