Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տաքսու վարորդից մինչև պրեզիդենտ կարդում են գրքերս․ Աշոտ Աղաբաբյան (տեսանյութ)

11 ամսում հրատարակվել և վերահրատարակվել են գրող, մի շարք պարբերականների նախկին խմբագիր, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի մի քանի վեպեր, որն, ըստ հեղինակի,  առկա իրողությունների պայմաններում բավականին դրական միտում է ։

2021 թվական մայիսին լույս է տեսել գրողի հինգերորդ վեպը՝ «Գաղտնիքների տիրակալը»,  որը լեգենդար հետախույզ Իվան Աղայանցի մասին է։

Գրողի խոսքով՝ մինչ այդ Աղայանցի մասին խոսելն անգամ արգելված է եղել։ Վեպի հրատարակությունից կարճ ժամանակ անց այն վերահրատարակվել է։

Աշոտ Աղաբաբյանն ասում է, որ այս պահին իր գրքերը նաև թարգմանվում են անգլերեն, պարսկերեն և ռուսերեն։

Հեղինակի բոլոր վեպերը իրական պատմություններ են, որոնց գլխավոր հերոսների մասին առաջին անգամ են գրվում։

«Սկզբում, երբ նոր էի գրում՝ ինձ թվում էր, որ կարդալու են միջին և բարձր տարիքի անձինք, բայց անհամեմատ մեծ է երիտասարդության թիվը»,- ասում է հեղինակը ու հպարտանում, որ իր վեպերը հետաքրքրություն են առաջացրել երիտասարդ ընթերցողների շրջանում։

Աշոտ Աղաբաբյանի խոսքով՝ «Տաքսու վարորդից մինչև պրեզիդենտ կարդում են իր գրքերը, քանի որ դրանք և՛ իրական պատմություններ են, և՛ գեղարվեստական են»։

Մանրամասները՝ տեսանյութում։