
Հայտարարության բովանդակությունը արտահայտում է արցախյան խնդրում դիրքեր չզիջելու ՌԴ տրամադրվածությունը․ Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մի, ըստ իս, կարևոր դիտարկում Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մասին, որում նշվում է Սոչիի համաձայնությունը արագացնելու մասին, սակայն չի հիշատակվում, ոչ մի բառով չի հիշատակվում Բրյուսելում դեկտեմբերին և ապրիլին կայացած եռակողմ հանդիպումները:
Այդ օրինակը վկայում է, որ բավականին ակտուալ է հարցը՝ ի վերջո Բրյուսելն ու Մոսկվան սկսել են աշխուժորեն վիճարկել միջնորդական առաջնորդությու՞ն, թե՞ այդուհանդերձ կա գործակցվածություն կամ խաղակցվածություն, ինչը սակայն տակտիկական նկատառումներից ելնելով փորձ է արվում մատուցել հենց «մրցակցության» կամ դիմակայության տրամաբանության մեջ:
Բոլոր դեպքերում, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի համատեղ հայտարարության բովանդակությունը գործնականում ի թիվս մի շարք «հաղորդագրությունների», արտահայտում է նաև արցախյան խնդրում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ նվազագույնը կառավարման հարցում դիրքեր չզիջելու ՌԴ տրամադրվածությունը, և ավելի շուտ գուցե՝ դիրքերն ամրացնելու վճռականությունը:
Այլ հարց է, թե որքանով կկարողանա Ռուսաստանը գործնականում պահել իր դիրքերը, հաշվի առնելով ահռելի ծանրությունն ուկրաինական օպերացիայի առումով, այլ հարց է: