Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը հակասում է Վլադիմիր Պուտինին․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հակասում է նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այն մասին «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցին և համատեղ հայտարարությանը։

Անահիտ Ադամյանը հիշեցնում է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում Սերգեյ Լավրովը կասկածի տակ դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, ինչին հակադարձեց Արարատ Միրզոյանը, իսկ երեկվա հայտարարության մեջ կողմերը հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

Դիտարկմանըւ, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ չխոսվեց  ՀՀ վարչապետի այն հայտարարության մասին, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, Անահիտ Ադամյանն արձագանքեց․ «Միանշանակ չպիտի լիներ։ Իսկ Դուք գիտե՞ք ինչ են քննարկել փակ դռների հետևում»։  

Անահիտ Ադամյանը պատմում է․ «Ես 10 տարի աշխատել եմ Ազգային ժողովում և ամենաբարձր մակարդակով բանակցությունների եմ մասնակցել, որից հետո գրել եմ պրես-ռելիզներ։ Գուցե իմ այս խոստովանության համար դժոխք գնամ, բայց շատ հաճախ չեմ գրել այն, ինչ որ խոսվել է, և գրել եմ այն, ինչ չի խոսվել։ Կա պետության շահ» ։

Ըստ հրապարակախոսի՝ խաղաղության պայմանագրի մասին խոսելը շուտ է, բայց բանակցելու ճիշտ ժամանակն է։ Խոսելով վարչապետի՝ խորհրդարանում արված ՀՀ Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ ելույթի մասին, Անահիտ Ադամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գլխավոր փակագիծը չբացեց։

Մանրամասները՝ տեսանյութում։