ՄԻՊ-ը հացադուլ անող տղաներին կոչ արեց դադարեցնել այն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿիրակի օրը, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է հինգ հոգու բերման ենթարկման դեպք, իմ հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, իսկ հաջորդ օրը մենք լրացուցիչ գրությամբ պարզաբանումներ ենք պահանջել ոստիկանությունից՝ այն պայմաններում, երբ պաշտպանին ոչ մի բողոք չէր ներկայացնել, սակայն ինքներս պրոակտիվ ձևով հետևում ենք պրոցեսներին։
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ոստիկանության հետ իրենք օպերատիվ աշխատել են, որպեսզի բոլոր պայմանները ստեղծվեն և ապահովեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը։
«Այսօր իմ հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչները, եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած՝ պատերազմի մասնակից մեր երկու տղաներին և ուզում եմ տեղեկանալ նրանց առողջական վիճակի հետ կապված մանրամասներին»,- հայտարարեց Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ ՄԻՊ-ի գրասենյակն աշխատում է 24/7 ռեժիմով և օգտվելով առիթից կոչ արեց դադարեցնել հացադուլը։
« ՈՒզում եմ օգտվել հանրային այս առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետև հայրենիքի պաշտպանությանը իրենց մասնակցությամբ և պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված՝ մենք մեր երկրի առաջ կանգնած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով՝ պետք է լուծենք կոնկրետ համատեղ կառուցողական աշխատանքով, որը կոնկրետ նպատակ է հետապնդում»,- հայտարարեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ կիրակի օրվանից՝ ապրիլի 17-ից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղելավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում՝ նպատակ ունենալով համախմբել ժողովրդին, որպեսզի հեռացնեն օրվա իշխանություններին։