Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (4)
A A
Սպորտ

Ամերիկացի 75-ամյա թենիսիստուհին վերսկսել է կարիերան

75-ամյա ամերիկացի թենիսիստուհի Գեյլ Ֆոլկենբերգը դարձյալ վերսկսել է կարիերան:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, աշխարհի ամենատարեց թենիսիստուհին մասնակցել է վերջերս կայացած միջազգային ֆեդերացիայի որակավորման մրցաշարին: Նա 0:6, 0:6 հաշվով պարտվել է 34-ամյա Դիա Եվտիմովային:

«Ես ինձ լավ եմ զգում ֆիզիկապես, միայն ծնկներս են հոգնում: Ես երբեք չեմ ծխել և չեմ խմել, վնասվածք չեմ ստացել: Սնվում են չափավոր, հիմնականում բանջարեղեն և մրգեր եմ օգտագործում: Կշարունակեմ խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ իմ մարմինս ինձ չի ասի կանգ առ», - խաղից հետո մեկնաբանել է տարեց թենիսիստուհին:

Հավելենք, որ Գեյլ Ֆոլկենբերգն կարիերան վերսկսել էր անցած տարի: