Բացել լրահոսը Փակել լրահոսը
պարեկային ծառայություն (4)
A A
Հասարակություն

Վարորդը ոստիկանությունում հայտնել է, որ պարեկը թքել է իր ուղղությամբ. Shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Բաբայանի դիմումի փաստով: 

Վերջինս հայտնել է, որ ապրիլի 15-ին Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից իրեն ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել, որի ժամանակ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներից մեկը՝ անցնելով իր լիազորությունները, թքել է իր ուղղությամբ, և բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթա կիրառելիս, դաստակների հատվածում պատճառել է վնասվածք:  

Կայքի տեղեկություններով, Է. Բաբայանին Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, այդ օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են Է. Բաբայանին, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, ինչից հետո, ըստ պարեկների, նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: