A
A
Արցախի նախագահը շրջայց է կատարել նորաբաց բժշկական կենտրոնում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը մատուցում է ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: