Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սրանք երկիրը կործանելու համար 10 տարուց ավել սպասել են․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Ես կարդալ չիմացող մարդկանց բացատրել որևէ բան չեմ կարող։ Իրենք շփոթում են համանախագահների, գերտերությունների ղեկավարների խոսքը իրենց քաղաքական առաջնորդի խոսքի արժեքի հետ»։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին խոսելով Փաշինյան-Սերժ Սարգսյան հեռակա բանավեճի մասին՝ կապված Արցախյան հիմնախնդրի բանակցությունների հետ, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մնացածը գաղտնազերծենք, ինչա կատարվելու։ Առաջին էջի մի հատվածն ա գաղտնազերծված»,-նկատեց Մամիջանյանը։

Խոսելով խորհրդարանական ուժերի պայքարի մասին՝ Մամիջանյանը նկատում է, որ եթե նույնիսկ պայքարի դուրս գալուց վստահ լինեն, որ չեն հաջողելու, միևնույն է պետք է գնան դրան։

«Վստահեցնում եմ ձեզ՝ սրանք երկիրը կործանելու համար սպասել են 10-ից ավել տարի։ Մենք պիտի ունենանք վճռականության և տոկունության էն համադրումը, որպեսզի կես ճամփից հետ չկանգնենք»,- ասաց Մամիջանյանը։