Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։ Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը։