Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բացառիկ դեպք.ձագուկների լուսանկարները

«Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ կիսվել է ուրագրավ մի դեպքով։ Նա գրել է․

«Բացառիկ դեպք Շիրակի մարզի, Անիի սահմանային գյուղերից մեկում: Գյուղի երկու մայր խոզերից մեկը հղիացել է վարազից: Այդ գյուղում ընդամենը երկու թե երեք խոզ կա, բոլորը էգ:

Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի»: