A
A
Պարոն Փաշինյան, Դուք չէիք կարող համոզել ժողովրդին․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս հիշում եմ սեպտեմբերի 27-ի ձեր ելույթի այն հատվածը, որտեղ դուք հստակ նշեցիք, որ կա այն գինը և կարող եք այդ գնով հստակ կանգնեցնել պատերազմը։ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ամբիոնից հիշեցնելով վարչապետի ելույթը, երբ վերջինս ըստ էության հայտարարել էր, որ պատերազմը կարելի է կանգնեցնել միայն տարածքներ հանձնելու դիմաց։
«Այս դահլիճում բոլորս՝ այդ թվում ես, բոլորս միասին այդ գաղափարին, այդ պահին համաձայնություն չտվեցին։ Ես հիշում եմ նաև հանրային արձագանքները, և չեմ տեսել մեկ դեպք, մեկ քաղաքական գործիչ, հասարակության մեջ որևէ ներկայացուցիչ, որը պնդեր, որ, այնուամենայնիվ, պատերազմը այդ օրը պետք է կանգնեցնել»,-հիշեցրեց պատգամավորը։