Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տարել, Արցախի դրոշները դրել, փախել են․ հետո գնացել, գաղտնի բանակցել են (տեսանյութ)

«Ըստ իս՝ մենք այսօր շատ խորհրդանշական տեսարանի ենք ականատես լինում, երբ Արցախի դրոշները տեղադրված են, իսկ դրոշները տեղադրողները չկան»։ ԱԺ նիստին նկատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արշակ Հակոբյանը՝ իր խոսքն ուղղելով ընդդիմադիր խմբակցություններին, որոնք ներկա չէին նիստին։

«Ըստ իս՝ նրանք հենց էդպես են վարվել վերջին երեսուն տարիների ընթացքում, երբ Արցախի տարբեր շրջաններում տեղադրել են դրոշները, այնուհետև փախել այդ տեղերից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այն ժամանակվա իշխանությունը դրանից հետո գնացել է բանակցելու Արցախը հանձնելու շուրջ և այն շարունակել է կոչել հայրենիք»։

Նա նկատեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը երկփեղկվի։