Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն էս ամբիոնից ա ասել․ թող հետևողական լինի ասածներին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խորհրդարանում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ մարդիկ՝ անգամ քաղաքական վերլուծաբանները լավ չեն պատկերացնում 2016-ի բանակցային գործընթացում տեղի ունեցածը, շատերի կողմից հայտնի Լավրովյան պլանի ողբերգականությունը Հայաստանի համար ու չեն հասկանում, որ այդտեղ կար որոշակի շրջադարձ։

Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից խնդրեց ևս մեկ անգամ անդրադառնալ և պարզաբանել անհասկանալին։

«Եթե շրջադարձը շատ պատկերավոր ներկայացնեմ՝ մենք այսօր խոսեցինք 98 թվականի իրադարձությունների մասին»,- ասաց ՀՀ վարչապետը և հարց հնչեցրեց, թե ո՞րն էր դրա լեյտմոտիվը։ Փաշինյանի պարզաբանմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր՝ ընդունելի է, որ այդ հարցը լուծվի փուլային տարբերակով։

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, Արցախի այն ժամանակվա իշխանությունները ասում էին, որ՝ ոչ, չենք ընդունում և այդ հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ինքն իրեն ու շեշտելով․ «Էն բանակցային թուղթը, որը իմ սեղանին դրված է եղել, երբ ես արդեն վարչապետ էի, ուներ հետևյալ վերնագիրը՝ «о первым этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ այն մարդը, որ ասել է, որ փուլային տարբերակը համարյա պարտվողականություն է, 2016 թվականին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը վերը ասվածն  է,  և պարզաբանում է՝ այսինքն փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման։

Մանրամասները՝ տեսանյութում։