Ղարաբաղի կառավարության կազմում հայտնվում են մարդիկ, որոնք ամեն Աստծո օր վտանգում են Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ուզում եմ իմ բավականությունը հայտնել անկեղծ հաշվետվության և զեկույցի համար»․ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երկար ելույթից հետո հայտնեց իր գոհունակությունը։
Պատգամավորն ընդգծեց, որ համամիտ է հնչեցրած մտքերին` մասնավորապես Արցախի խնդրի մասով։ Խաչատրյանն ընգծեց, որ վարչապետը Արցախի հարցում նոր և իրատեսական մոտեցում է առաջարկում։
«Երկար տարիներ մենք հետապնդել ենք պատմական ճշմարտություն` արհամարելով պատմական իրողությունը»,-ասաց պատգամավորը` համոզմունք հայտնելով, որ պետք է պատմական ճշմարտության հետևից գնալ` չանտեսելով պատմական իրողությունը։
Պատգամավորը կարևորեց, որ թույլ չտրվի Արցախի խնդրի հարցում ժողովրդի պատկերացումները թունավորեն։
«Չե՞ք գտնում, որ այդ առումով պետք է ծրագիր կազմել լայն քարոզչական աշխատանքների, հանդիպումների, որպեսզի հասարակության տարբեր շերտեր համոզվեն, քննարկեն և տեսնեն, որ դա է ճանապարհը»,-հարցրեց Վիգեն Խաչատրյանը վարչապետին։
«Հայեցակարգը` հայեցակարգ, բայց այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախված»,- նկատեց վարչապետը