A
A
Դարչինյանը կմենամարտի մեքսիկացու հետ
Դեկտեմբերի 11-ին Տակոմայում (ԱՄՆ) կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ուշագրավ մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն թեթեւքաշային բռնցքամարտիկները:
Դրանք են մեքսիկացի Աբներ Մարեսը (20-0-1, 13 նոկաուտով), IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը (35-2-1, 27 նոկ,), աշխարհի փոխչեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (27-2, 22 նոկ.) եւ IBF վարկածով չեմպիոն Ջոնի Պերեսը (20-0-1, 14 նոկ.):
Նախ տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը: Վիկ Դարչինյանը կմրցի Աբներ Մարեսի հետ: «Մարեսը լավ բռնցքամարտիկ է: Ես դիտել եմ նրա մարտերը: Նա եւ ուժեղ է, եւ արագաշարժ: Բայց այդ օրվա գիշերը ես կկանգնեցնեմ նրա հաղթարշավը: Դուք կտեսնեք նոր Վիկ Դարչինյանի: Ես կաշխատեմ նոկաուտի ենթարկել մրցակցին, քանի որ դա դուր է գալիս մարզասերներին», - ասել է հայ բռնցքամարտիկը: