Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noravank
A A
Սպորտ

«Նորավանքը» 7։1 հաշվով ջախջախեց «Վանին»

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Նորավանքը» Երևանում սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և ջախջախեց 7։1 ոչ ֆուտբոլային հաշվով։

Տանտերերն արդեն առաջին խաղակեսում չորս անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Հանդիպման 67-րդ րոպեին «Վանը» չնայած մեկ գնդակ ետ բերեց, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, իսկ ահա «Նորավանքը» մնացած ժամանակում ևս երեք գոլ խփեց և տոնեց իր ամենախոշոր հաղթանակը Պրեմիեր լիգայում։

Վայոց Ձորը ներկայացնող թիմն այ հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր և հավասարվեց 7-րդ տեղում գտնվող նույն «Վանին»։