Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գտե՛ք ձեզ․ էս ա մեր ընդդիմությունը․ զուգորդված աշխատանք Ադրբեջանի զինված ուժերի հետ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ընդդիմության այսօրվա հայտարարությանը՝ հարց հնչեցրեց՝ «ե՞րբ եք սկսելու աշխատել, երբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու»։

ԱԺ նախագահը մատնանշեց խորհրդարանական ընդդիմության անգործությունը ամենատարբեր հարթակներում և ձևաչափերում։

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց Ադրբեջանի զինված ուժերի հետը զուգորդված աշխատելու մեջ։

«Հայտարարություն՝ սադրանք սահմանին, Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպում՝ հայտարարություն՝ միտինգ։ Ամբողջը իրար հետո զուգորդված։ Սրանք զուգադիպություններ չեն։ Եվ սրա պատասխանը դուք պետք է տաք։ Ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու»,- ասաց Ալեն Սիմոնյանը  և պարզաբանեց, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը հայտարարություն արեց և դուրս եկավ ԱԺ լիագումար նիստերի դահլիճից՝  նշելով՝ «որպեսզի սեղմվի այն կոճակը, որը ապահովում է աշխատավարձերի մուտքերը՝ պատգամավորների հաշվին»։

ԱԺ նախագահը բացատրեց, որ այսօրվա հայտարարությունը արվեց նրա համար, որ ԱԺ աշխատակազմը ընդդիմության բացակայությունը քաղաքական ակցիայի տակ համարի հարգելի և աշխատավարձից պահումներ չարվեն։

«Էսա մեր ընդդիմությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը և վստահեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարող մանդատաները վայր դնել և հորդորեց վայր դնել՝ «եթե խորհրդարանում գործունեություն չեն ծավալում ի՞նչ եք անում դուք ըստեղ»։