Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դադիվանք
A A
Հասարակություն

Զատիկին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դադիվանք․ Տեր Ներսես քահանա Ասրյան

Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։

«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։