Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտում մահացել է Ջոն Դյուպոնը

Սպորտ
775fdbb8b43c89ef78803040e8628954

Ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ջոն Դյուպոնը երեկ մահացել է Փենսիլվանիա նահանգի բանտերից մեկում: Նա 1997 թվականին 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Դեյվ Շուլցին սպանելու համար:

72-ամյա միլիոնատերը հայտնի էր նաեւ այն բանով, որ մշտապես ֆինանսապես աջակցել է Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիային, քանի որ շատ ջերմ եւ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել հայտնի ըմբշամարտիկ Վալենտին Յորդանովի հետ:

Ջոն Դյուպոնը այս տարի 100 հազար դոլար էր փոխանցել այդ երկրի ֆեդերացիայի հաշվին, որպեսզի վերջինս խնդիրներ չունենար Եվրոպայի առաջնությունը կազմակերպելիս:

Նշենք, որ դատապարտման օրը ամերիկացու կարողությունը կազմելիս է եղել 250 մլն դոլար: