Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում հայազգի ֆուտբոլասերի վրա

Սպորտ
742f54df7a8c0c2d83691a50b82dd157

Թուրքական «Բեշիկթաշ» թիմի ֆուտբոլասերները պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Բուրսասպոր» ակումբի դեմ` վերջինիս մեղադրելով ազգայնամոլության մեջ:

Վերջերս երկու թիմերի միջեւ կայացած խաղը ուղեկցվել էր զանգվածային անկարգություններով: Ինչպես հետագայում պարզվել է, դրա համար պատճառ էր հանդիսացել «Բուրսասպորի» երկրպագուների վիրավորական արտահայտությունները «Բեշիկթաշի» ֆան ակումբներից մեկի` «Կարսիի» ղեկավար, հայազգի Ալեն Մարգարյանի հասցեին: Հյուրերի աջակիցները խաղի ժամանակ հաճախ բացականչել են. «Հայ շունը պաշտպանում է «Բեշիկթաշին»:

Ի դեպ, նոյեմբերի 28-ին կայացած «Գալաթասարայ» - «Բեշիկթաշ» խաղից առաջ դաշտի տերերի վայ երկրպագուները հարձակվել էին Ալեն Մարգարյանի վրա, որի արդյունքում նա հրազենային երկու վնասվածք էր ստացել ոտքին: Այդ միջադեպից հետո «Բեշիկթաշի» նվիրյալներն անմիջապես մեկնել էին այն հիվանդանոց, որտեղ տեղափոխվել էր իրենց վիրավորված համակիրը: