Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին 2-րդն է

Սպորտ
47ff29ad5781b2e7a300310deb7bf487

Հայաստանի հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սպորտ Էքսպրես» օրաթերթի հաշվարկով ճանաչվել է Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 2-րդ դարպասապահը:

Նա լրագրողների կողմից ստացել է 3,63 գնահատական: Ռոմանը ընդամենը 0,03-ով է ետ մնացել առաջին տեղը գրաված Ալեքսանդր Բուդակովից, որը խմբի հաղթող Կրասնոդարի «Կուբանի» դարպասապահն է:

Ռոման Բերեզովսկին երկրորդն է նաեւ սեփական դարպասը անառիկ պահելու ցուցանիշով: Նա 418 րոպե անընդմեջ գոլ բաց չի թողել առաջնության խաղերում: Այս ցուցանիշով առաջինը կրկին Ալեքսանդր Բուդակովն է` 563 րոպե:

Իսկ ահա «չոր» խաղերի քանակով, այսինքը` դարպասը անառիկ պահած հանդիպումներով, մեր ֆուտբոլիստը զբաղեցրել է 4-րդ տեղը` 13 խաղ: Այստեղ առաջինը դարձյալ «Կուբանի» դարպասապահն է` 24 հանդիպում: