A
A
Առգրավել են համակարգիչները եւ հեռախոսները
Գանայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակավոր դադարեցվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը անսպասելի ստուգումներ է անցկացրել ֆուտբոլի ֆեդերացիայում եւ առգրավել բոլոր համակարգիչները եւ աշխատակիցների բջջային հեռախոսները:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Գանայի կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է ֆուտբոլիստների տրանսֆերները եւ ՖՖ-ի հետ նրանց կնքած պայմանագրերը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք ուշադիր հետեւում են աֆրիկյան այդ երկրում կատարվող իրադարձություններին, եւ եթե պարզվի, որ պետությունը միջամտում է ֆուտբոլային գործերին, ապա ֆեդերացիան անորոշ ժամանակով կորակազրկվի:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերին հենց նման միջամտության պատճառով ՖԻՖԱ-ն որակազրկել էր Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային: