Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստծուն որոնելիս»

Հասարակություն
663e537d618915dfd560591a5eb53c1e

Դեկտեմբերի 11-12-ին Գյումրի քաղաքում` Ս. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցուն կից «Պատվո Բլուր» հուշահամալիրում կցուցադրվի Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը:

Գրաֆիկայի ժանրում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: Արտահայտում են մարդու եւ տիեզերքի կապը, ունեն փիլիսոփայական և պատմական հենք:

Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ.-ին հայրենիքից հեռու` Ղազախստանի Ցելինոգրադ քաղաքում /այժմ մայրաքաղաք Աստանա/: Մեկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է երջանկահիշատակ լոռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին:

Ցուցահանդեսը կկայանա Գյումրու քաղաքապետարանի և ռուսական եկեղեցու աջակցությամբ: