Բացել լրահոսը Փակել լրահոսը
277813271_351022763710565_1566419007634661379_n
A A
Հասարակություն

Հրդեհ ԱՀ Մարտունի քաղաքում

Ապրիլի 8-ին ժամը 11:52-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոց 25 հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ժամը 11:53-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ, «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենայով, մեկնել է կանչի վայր և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել`ժամը 12:10-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Մարտունի քաղաքի բնակիչին պատկանող բնակելի տան բաղնիքը`մասնակի:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: