Բացել լրահոսը Փակել լրահոսը
nerses-poghosyan-avan-744x445
A A
Հասարակություն

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշենք, որ նա վերջին շրջանում բազմիցս հայտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում, նախ նա գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի մասին՝ նրա հասցեին անպարկեշտ ակնարկներ անելով: Ապա ոստիկաններն Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի մոտ օգտագործած կաթուցիչ էին գտել։