Բացել լրահոսը Փակել լրահոսը
D6601A2C-B32B-4984-97E6-A5F6CD4A264E_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն այսօր լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպմանն ու երկրների միջև հակամարտության կարգավորմանը: Իր խոսքում Ստեֆան Դյուժարիկն ասել է.

«Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, որը տեղի ունեցավ երեկ Բրյուսելում։ Մեզ ոգևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով շարունակական անմիջական երկխոսությունը։ Մենք ի գիտություն ենք ընդունում կողմերի՝ հետագա բանակցություններում ներգրավվելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հայտարարված հանձնառությունը։

Մենք երախտագիտությամբ նշում ենք Եվրամիության դերը շարունակական շփումները դյուրացնելու գործում և կոչ ենք անում կողմերին լուծել բոլոր չկարգավորված խնդիրները երկխոսության միջոցով և առկա ձևաչափերի շրջանակներում։ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով: