A
A
Քաղաքացիների բողոքից հետո ջրի հարցը լուծվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղի բնակիչները նախապես հայտարարել էին, որ բողոքի ակցիա են անցկացնելու գյուղում` խմելու ջրի խնդրի հետ կապված։
Ինչպես նախապես տարածված հայտարարության մեջ նշել էին, ջրի խողովակների վնասվածության պատճառով գյուղում խմելու ջրի որակի խնդիր կա և այն չի լուծվում 4 ամիս շարունակ։
«Ա1+» -ը կապ հաստատեց Նալբանդյան գյուղի բնակիչ Ալբերտ Գինոսյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ է տեղի ունեցել բողոքի ակցիայի ընթացքում։
Ալբերտ Գինոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «կարելի է ասել բողոքի ակցիա այդպես էլ տեղի չունեցավ։ Խնդրի մասին հայտնեցինք գյուղի ղեկավարությանը և հարցը լուծվեց»,- ասաց Ալբերտ Գինոսյանը։