A
A
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5-րդն է
Շախմատի Բրազիլիայի առաջնության վերջին` 11-րդ տուրում, յուրօրինակ փաստ արձանագրվեց. կայացած բոլոր 6 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Դա նշանակում է, որ մրցաշարային աղյուսակում որեւէ փոփոխություն տեղի չունեցավ:
Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որը նախավերջին տուրից հետո ընթանում էր 5-րդ հորիզոնականում, առաջնությունն ավարտեց նույն տեղում: Նա 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ջիովանի Վասկոնին, որը Գրիգոր-Սեւակ Մխիթարյանից 2 միավոր ավելի վաստակեց: