Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Կփոփոխվեն COVID-19 կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում  ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել  10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն:

Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս են գալիս մեկուսացումից: Նախատեսվում է նաև ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք:

ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ և ՀԾ ԱԱԹ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դուրս կգան ինքնամեկուսացումից: Միաժամանակ նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի ՊՇՌ հետազոտություններն իրականացնել անվճար: