Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դուք ձեր քարոզարշավում չեք ասել,որ Արցախը թողնելու եք Ադրբեջանի կազմում․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

 Դուք ձեր քարոզարշավին չեք ասել, որ Արցախը թողնելու եք Ադրբեջանի կազմում։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով երեկ՝ Բրյուսելում, տեղի ունենած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմաը։

 

Արամ Սարգսյանի խոսքով՝ հնարավոր չէ այս փուլում գնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի, եթե չի դիտարկվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս համատեքստում Արամ Սարգսյանը նկատում է, որ պետք է անցկացնել հանրաքվե, որն էլ ինքնորոշման իրավունքի արտահայտումը կլինի։

 

Անդրադառնալով ներհայաստանյան տիրող իրավիճակին՝  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը նկատում է, որ գործող իշխանությունները հակառուսական հիստերիա են բարձրացրել Հայաստանում։

 

«Եթե Հայաստանը հիմա փորձի մեկուսանալ Ռուսաստանից,ապա դա կնշանակի գնալ կործանման ճանապարհով»,-ընդգծում է Արամ Սարգսյանը։

 

Կուսակցության նախագահը չշրջանցեց նաև ռուս խաղաղապահների առնչությամբ տարածված այն խոսակցությունները, թե ավելի լավ կլինի,եթե վերջիններս փոխարինվեն ֆրանսիական կամ այլ երկրի խաղաղապահներով։ Նման կարծիք հայտնողներին Արամ Սարգսյանը մեկ հարց է տալիս՝ իսկ ի՞նչ կլինի, եթե ռուս խաղաղապահների փոխարեն թուրքերը տեղակայվեն Արցախում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։