Բացել լրահոսը Փակել լրահոսը
gevorgyan1
A A
Հասարակություն

Կառավարությունը Սրբուհի Գևորգյանին հաստատեց մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում

ՀՀ կառավարությունը հաստատեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ռեկտորն է Սրբուհի Գևորգյանը: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց մարտի 19-ին մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի ունեցած ռեկտորի ընտրության մասին: «Ռեկտոր է ընտրվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ 19 կողմ, 0 դեմ և 1 անվավեր ձայներով»,-ասաց Դումանյանը: