A
A
Cherchez la femme
Միջազգային լրատվամիջոցների կարծիքով ՖԻՖԱ-ն 2018 թվականի աշխարհի առաջնության կազմակերպումը վստահել է Ռուսաստանին ... գեղեցիկ սեռի պատճառով:
Ըստ դրանց ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների վրա մեծ տպավորություն է թողել ռուսական պատվիրակության ամենագեղեցիկ անդամը` 28-ամյա մոդել Նատալյա Վոդյանովան: Իսկ ահա Անգլիայի պատվիրակությունից ֆուտբոլային այրերի վրա ցանկացել էին տպավորություն թողնել հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմն ու արքայազն Ուիլյամը:
Նշենք, որ Նատալյա Վոդյանովան մասնակցել էր նաեւ 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններին, եւ կրկին հաղթանակ բերել իր երկրին: Այդ խաղերը կկայանան 2014 թ փետրվարին, Սոչիում: