Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» էլ չդիմացավ

Սպորտ
4aa1376293f40814c6da9c4cbab2d2c9

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» մարկետինգի բաժինը խոստովանել է, որ ակումբը այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ուստի հնարավոր է խախտի թիմի ավանդույթներից մեկը եւ առաջին անգամ գովազդ տեղադրի մարզազգեստի վրա:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները` կատալոնյան ակումբը մեկ գովազդի համար ցանկանում է տարեկան ստանալ 6-25 մլն եվրո, նայած, թե մարզազգեստի որ մասում է տեղադրվելու այն:

Նշենք, որ «Բարսելոնան» աշխարհի միակ գերակումբն է, որը իր պատմության մեջ ոչինչ չի գովազդել մարզազգեստի օգնությամբ: Ինչ վերաբերում է UNISEF-ի ներկայությունը մարզաշապիկի վրա, ապա այն բարեգործական նպատակներով է գովազդվում (այդ կազմակերպությունը ակումբին տարեկան վճարում է ... սիմվոլիկ 1 եվրո գումար):