A
A
Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՇվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը՝ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի համալրման նպատակով գրադարանին է նվիրել տասնվեց մանկական գիրք.
- Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», «Արևիկ» հրատարակչություն, Երևան, 2018,
- Հասմիկ Ափոյան, «Խաղալիքների տունը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2019,
- Նունե Սարգսյան, «Քաչալ ոզնին», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,
- Նունե Սարգսյան, «Մրջնակերներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
- Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2021,
- Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
- Լիլիթ Ալթունյան, «Կապույտ աղվեսը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,
- Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ հրեշը», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
- Լևոն Նես, «Բալզակ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2018,
- Կարինե Խաչատուրյան, «Խիզախերեն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
- Լիլիթ Հակոբյան, «Թելեթրիփ», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2020,
- Մկրտիչ Արմեն, «Գույնզգույն թագավորություն», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2016,
- Նաիրա Եդիգարյան, «Չիփչու Նիչուն և կամակորները», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017,
- Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,
- Գրիգ, «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020,
- Արիս Ռաֆֆիչ, «Եվայի երազը», «Անտարես» հրատարակչություն, Երևան, 2020: